Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Երկրում ապրում է 2,5 մլն մարդ, որից 2 մլն-ին գիշեր-ցերեկ տուգանում են»

«Երկրում ապրում է 2,5 մլն մարդ, որից 2 մլն-ին գիշեր-ցերեկ տուգանում են»
16.06.2015 | 15:53

«Սա խայտառակության խայտառակությունն է: Չափ ու սահմանն անցել է: Ո՞նց կարելի է մի պետության մեջ սա հանդուրժվի՝ տարեկան 2 մլն վարչական ակտ: Ինչի՞ համար, որ ասենք, մեկը մի հատ գիծ է տրորե՞լ: Ո՞վ է տեսել՝ մի հատ գիծ տրորելու համար անընդհատ մարդուն 5000 դրամ տուգանեն: Չափ կա, սահման կա: Նայեք բնակչության սոցիալական վիճակը: Որքան ծայրահեղ է դառնում մարդկանց ապրելակերպը, այնքան հետևեք, վարչական ակտերը աճում են: Դուք բոլոր գողերին չեք բռնել սկի, բոլոր մարդասպաններին չեք բռնել, ո՞վ է ասել, որ բոլոր գիծ տրորողներին պետք է տուգանեք: Ո՞վ է ասել»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց անկախ պատգամավոր էդմոն Մարուքյանը` հավելելով, թե իշխանությունները մարդկանց «տեռորի» են ենթարկում: 1 տարվա մեջ եղել է 1 մլն 845 հազար վարչական ակտ:
Պատգամավորը մի երկու «թթու» խոսք էլ ՄԻՊ-ին ուներ ասելու: «Էն մի հատ օմբուդսմեն ունեինք, որ բողոք էր բերել ՍԴ: Մենք էլ սպասեցինք, սպասեցինք, տեսնենք ինչ է լինում, մեկ էլ պարզվում է ի՞նչ: Արդեն շատ քիչ է մնում, որ գործը քննվի, մեկ էլ օմբուդսմենը դիմումը հետ է վերցնում: Ասում է՝ գիտեք ինչ, պառլամենտում քննարկվում է այս հարցը, շահարկում են իմ դիմումը, դրա համար հետ եմ վերցնում: Սպասում ես, որ բան անեն, որ հետ վերցնե՞ս»:
Ապա վրդովված հավելեց նաև. «Երկրում ապրում է 2,5 մլն մարդ, որից 2 մլն-ին գիշեր-ցերեկ տուգանում են: Ես չեմ հասկանում, լուսաֆորից մի քիչ առաջ կանգնելը, ասենք, սպիտակ գիծը մի քիչ տրորեց, ինչի՞ եք 5000 դրամ տուգանում, մարդը վթարային իրավիճակ չի էլ ստեղծել»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1555

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ